ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Պաշտոնանկություններ դատախազությունում

Պաշտոնանկություններ դատախազությունում
18.06.2015 | 10:45

Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արտակ Քալաշյանը և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Էմիլ Հարությունյանը՝ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ անձնական դիմումների համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ